Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը վերջին 4,5 տարում ոչ մի փոփոխություն չի կրել

Նիկոլ Փաշինյան. Ղարաբաղի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը վերջին 4,5 տարում ոչ մի փոփոխություն չի կրել
14.11.2020 | 13:29

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քննարկումներին, թե ռուսական կողմն այլ որակի և արագության օգնություն կցուցաբերեր հայկական կողմին ԼՂ-ում պատերազմի ընթացքում, եթե Հայաստանում լիներ այլ իշխանություն, քանի որ գործող իշխանությունը չի կարողացել Ռուսաստանի հետ պատշաճ հարաբերություններ ապահովել:

Հ1-ին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ խոսք է գնում Ղարաբաղի հարցում ունեցած դիրքորոշումների մասին՝ արձանագրելով, որ Ղարաբաղի հարցում ՌԴ դիրքորոշումը վերջին 4,5 տարում ոչ մի փոփոխություն չի կրել վստահաբար: «Այսինքն՝ այսօր Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Ղարաբաղի հարցի վերաբերյալ այնպիսին է, ինչպիսին եղել է 4,5 տարի առաջ: Եվ այսօրվա իրողություններում թերևս կան նաև այդ պատկերացումներին համապատասխանող իրողություններ, մասնավորապես՝ ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը: Եվ մենք այս տրամաբանությամբ պետք է դիտարկենք հարցը, որովհետև մենք չենք խոսում Հայաստանի և Ռուսաստանի իշխանության միջև հարաբերությունների մասին: Մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի Դաշնության ունեցած դիրքորոշումների մասին»,- ասաց Փաշինյանը:


Հարցին, դրանք երբեմն չե՞ն կապակցվում, վարչապետը պատասխանեց. «Այս պարագայում կարող եք միանշանակ համոզված լինել, որ ոչ: Որովհետև եթե կապակցված լինեին, 2018 թվականի մայիսից հետո այս դիրքորոշումը փոփոխություն կկրեր և կտարբերվեր 2018-ի մայիսից առաջ դիրքորոշումից: Բայց դրանք փոփոխություններ չեն կրել, և ես դա կարող եմ ասել պաշտոնապես: Բայց, մյուս կողմից, կարող եմ ասել, որ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կան, եղել են և կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ: Անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ն են իր և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները՝ վարչապետը պատասխանեց. «Աշխատանքային, շատ լավ»:

Դիտվել է՝ 2507

Մեկնաբանություններ